Էրդողանը կարող է մայիսի 9-ին հանդիպել Բայդենի հետ. լրատվամիջոցներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին կարող է այցելել ԱՄՆ, որտեղ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է Hurriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթն այս մասին գրել է՝ հիմնվելով Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի միջև շփումների արդյունքների վրա։ Քննարկվել է նաև Թուրքիայի ղեկավարի՝ ԱՄՆ այցի հարցը՝ ներառյալ նման այցի մոտավոր ժամկետը։

Թերթը գրում է, որ Էրդողանի այցը Վաշինգտոն կարող է տեղի ունենալ մայիսի երկրորդ շաբաթում, մասնավորապես՝ մայիսի 9-ին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.