ՌԴ ԿԲ-ն բանկերին առաջարկել է ներել Crocus City Hall-ում զոհվածների պարտքերը

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը բանկերին, միկրոֆինանսական կազմակերպություններին, գրավատներին և այլ ֆինանսական կազմակերպություններին առաջարկել է ներել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվածների պարտքերը: Այս մասին հաղորդվում է կարգավորիչի կայքում։ 

«Կարգավորիչը համապատասխան նամակ է ուղարկել բանկերին, միկրոֆինանսական կազմակերպություններին, սպառողական վարկերի կոոպերատիվներին, գյուղատնտեսական սպառողական վարկավորման կոոպերատիվներին, գրավատներին։ Կազմակերպություններն իրավունք ունեն դա անել առանց ժառանգների դիմելու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Կենտրոնական բանկը կոչ է արել վարկատուներին աջակցություն ցուցաբերել ահաբեկչությունից տուժածներին՝ «ընդհուպ մինչև վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից ամբողջությամբ ազատելը»։ Դրա համար տուժածները պետք է դիմում ներկայացնեն ֆինանսական հաստատություն, ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.