Հռոմում ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը

Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։

 

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

 

Խորհրդակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իտալիայի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պաշտպանական քաղաքականության պետ, գեներալ-մայոր Էնրիկո Բարդուանիի և ԳՇ միջազգային համագործակցության բաժնի պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։

 

Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և զինված ուժերում ընթացող բարեփոխումները։

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.