Գևորգ Պապոյանը և Կարոլին Գեգինատը քննարկել են Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրության վերաբերյալ հարցեր

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարար Գևորգ Պապոյանը մարտի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

 

Հանդիպման նպատակն էր քննարկել Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման հետ կապված տեխնիկական աջակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Պատվիրակության անդամները Գևորգ Պապոյանին ներկայացրել են Բաժնետիրական ընկերությունների մասին ներկայիս օրենսդրության և բիզնես ռեգիստրի կարգավիճակի գնահատումների շրջանակներում կատարված հիմնական բացահայտումները, համապատասխան օրենսդրության շրջանակի բարեփոխման և բիզնես ռեգիստրի արդիականացման և թվայնացման իմաստով մոտեցումներն ու հիմնական սկզբունքները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.