Փաշինյանը Շվեդիայի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրստերսոնի հետ:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Շվեդիա համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել տնտեսական փոխգործակցության զարգացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:

 

Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները պայմանագրի նախագծի վերաբերյալ:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.