Ջերմուկի ճանապարհից հեռացրել են ապառաժ քարերն ու հողաշերտը․ ճանապարհը միակողմանի բացվել է

Այսօր՝մարտի 21-ին, վաղ առավոտից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներն ու Ջերմուկ քաղաքի ճանապարհներն սպասարկող ճանշինականները հսկայական աշխատանքներ են կատարել և շարունակում են կատարել Երևան-Մեղրի ավտոճանապարհի M2-ից դեպի Ջերմուկ տանող հատվածում ժայռաբեկորների ու քարաթափման հետևանքով 1 օրից ավելի փակված ճանապարհը բացելու ուղղությամբ։

 

Ճանապարհաշինարարները անգամ անձրևի տակ չեն դադարեցնում իրենց աշխատանքը, ինչի շնորհիվ այս պահին ճանապարհը միակողմանի բացվել է և երթևեկությունը շարունակվում է։

 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Shamshyan.com-ը, մարտի 20-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վայոց ձորի մարզում: Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհին՝ դեպի Ջերմուկ՝ հսկայական ժայռաբեկորների ու քարերի թափման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ դարձել էր անանցանելի:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.