Գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերը Ադրբեջանին լինելու է Գեղարքունիքի մարզի երկու գյուղը. Միհրան Պողոսյան

Հայոց համազգային կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հայտարարությամբ է հանդես եկել: Հայտարարության մեջ ասվում է.

 

«Հայաստանի գործող վարչախմբի ղեկավարը բացեիբաց հայտարարում է, որ պատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղերը անհապաղ հանձնել Ադրբեջանին։

 

Հողատուի հակահայկական հերթական մտադրությունը պատճառաբանվում է շանտաժով, թե «հակառակ պարագայում պատերազմ կլինի, Ադրբեջանը ուժով կվերցնի, իսկ մենք չենք կարող դիմակայել»:

 

Զուգահեռաբար իշխանական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է արդարացնել վարչախմբի ղեկավարի հերթական միակողմանի զիջումները։

Ներկայիս վարչախմբի ղեկավարը ևս մեկ անգամ փաստում է, որ նա մեզանից մեկը չէ։

«Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր» սկզբունքով հերթական նենգ դավադրությունն է նախապատրաստվում։ Բոլորիս աչքի առաջ Հայաստանի տարածքները նվիրաբերվում են թշնամուն։  

Հողատուի այս զիջմամբ վերանալու է 3-րդ բանակային կորպուսի պաշտպանական գիծը։ Եվ սա միայն սկիզբն է լինելու, ու դժվար չէ հասկանալ Ադրբեջանի հետագա գործողությունների տրամաբանությունը։  

Ավելին՝ ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերը Ադրբեջանին լինելու են Գեղարքունիքի մարզի երկու գյուղերը, ինչի արդյունքում թշնամին անմիջական ելք է ունենալու Սևանա լիճ։

Փաստացի կյանքի է կոչվում Սևանա լճի ափին թեյ խմելու Ալիևի վաղեմի երազանքը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր բոլորիս գլխավերևում առկախված արհավիրքը բացահայտ նշանակում է պետականության կորուստ։ Կորցնում ենք բոլորս։

Առաջիկայում կտեղեկացնենք Հայոց համազգային միասնություն կուսակցության ձեռնարկելիք գործողությունների մասին»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.