Ազատ է արձակվել սեպտեմբերի 19-ի բողոքի ակցիաններին մասնակցած արցախցի երիտասարդը

Ազատ է արձակվել սեպտեմբերի 19-ի բողոքի ակցիաններին մասնակցած արցախցի երիտասարդը:

 

Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 

«Քիչ առաջ 5 ամսյա կալանքից առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրից ազատ արձակվեց 2023 թ. սեպտեմբերի 19-ի բողոքի գործողությունների մասնակցության համար բանտարկված Արցախի Հադրութի Տումի գյուղի նախկին բնակիչ Մխիթար Օհանջանյանը:

 

Նրա պաշտպանությունը ստանձնել էր Հովհաննես Խուդոյանը, որին մեծ շնորհակալություն: 11 չնահանջողների դատը շարունակվում է»,-գրել է նա :

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.