Դրոշի բարձրացումը և օրհներգի կատարումը պարտադիր կդառնա ՌԴ-ի բոլոր դպրոցներում

Ռուսաստանի պետական դրոշը բարձրացնելու և պետական օրհներգը կատարելու արարողությունը պարտադիր կդառնա Ռուսաստանի բոլոր, այդ թվում՝ մասնավոր դպրոցներում:

 

Այդ մասին ասվում է ՌԴ կրթության նախարարության պաշտոնական պատասխանում՝ պետական դումայի կրթության հարցերով հանձնաժողովի նախագահ Օլգա Կազակովայի հարցին:

 

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Նախկինում Կազակովան նամակ է գրել նախարարությանը, նշելով, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ուսումնական հաստատություններում անցկացվում է ազգային դրոշի բարձրացման և Ռուսաստանի օրհներգի կատարման ամենշաբաթյա արարողությունը, սակայն, ինչպես Կազակովան է նշել, այդ արարողության կատարումը պարտադիր չի եղել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.