Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

 

Վարդանյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

 

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից փակ գաղտնի քվեարկությանը  մասնակցել են 60-ը: Կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 1-ը: 

 

Ծովինար Վարդանյանն այս պաշտոնում կփոխարինի Գևորգ Պապոյանին: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գևորգ Պապոյանի՝ Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.