Վրաստանի վարչապետը տարածաշրջանային առաջին այցը կկատարի Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կայցելի Ադրբեջան:

 

Ինչպես հաղորդում է APA-ի թղթակիցը Թբիլիսիից, այցի ընթացքում կառավարության ղեկավարը Բաքվում կանցկացնի մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ և կքննարկի վրաց-ադրբեջանական հարաբերությունները։

Կոբախիձեն, որն անցյալ ամիս դարձավ Վրաստանի վարչապետ, իր առաջին արտասահմանյան այցը կատարել էր Բրյուսել։ Նրա այցն Ադրբեջան կլինի նրա երկրորդ արտասահմանյան այցը, ինչպես նաև առաջին այցը տարածաշրջանի երկրներ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.