Օկուպացված Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները վաղաժամ քվեարկել են նախագահական ընտրություններում (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված ռուս խաղաղապահները վաղաժամ քվեարկել են ՌԴ նախագահական ընտրություններում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Ադրբեջանի Հանրապետության «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում» (օկուպացված Արցախի Հանրապետություն-Խմբ.) ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմը, զինվորական անձնակազմը և քաղաքացիական անձնակազմը մասնակցել են պետության ղեկավարի ընտրությունների վաղաժամ քվեարկությանը։ Ընտրական գործընթացը կազմակերպվում է «Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրության մասին» դաշնային օրենքի համաձայն»,- նշված է հաղորդագրությունում:

 

Նախարարությունը պարզաբանել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել «ղարաբաղյան տարածաշրջանում» (օկուպացված Արցախի Հանրապետություն-Խմբ.)։ Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված «խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը» (չակերտները՝ Tert.am):

ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Այսպիսով, սա առաջին եռօրյա նախագահական ընտրություններն են լինելու Ռուսաստանի Դաշնությունում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.