Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, եկել հասել է ինձ ծայրահեղ հյուծված, լրջագույն հոգեբանական խնդիրներով․ իրավապաշտպանն ահազանգում է

Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, գտնվել է հոր խնամքի տակ, քանի որ մոր պայքարը վերցնել երեխային ապարդյուն է եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

 

«Երեխան խաղացել է բացառապես հեռախոսային խաղեր, ամբողջ գիշեր չի քնել, միայն լուսադեմին մի քանի ժամ է աչք փակել, նորմալ սնունդ չի ստացել` կերել է չիփսեր ու սնիկերսներ, խմել կոկա-կոլա կամ նույնատիպ ըմպելիքներ, եկել հասել է ինձ` ծայրահեղ հյուծված, լրջագույն հոգեբանական խնդիրներով:

 

Ամեն դեպքի հետ աշխատելիս ինձ թվում է, որ սա վերջն է և ես ավելի սարսափելի ծնողի կամ ավելի մեծ անտարբերության հասարակության և հատկապես պետական մարմինների կողմից չեմ հանդիպի, բայց ոչ, յուրաքանչյուր նոր դեպք շարունակում է ինձ ցնցել։

 

Լավ, որտե՞ղ են պետական մարմինները, ինչո՞վ են զբաղված, լույսի նման երեխային հասցրել են ծայրահեղ վիճակի»,- ահազանգում է իրավապաշտպանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.