Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը «բացարձակ հակասում է» համաշխարհային հանրության տեսակետին. Ալիև

Ֆրանսիայի դիրքորոշումը «ղարաբաղյան իրադարձությունների» (Արցախի Հանրապետության օկուպացիան Ադրբեջանի կողմից-Խմբ.) վերաբերյալ «հակասում է»  համաշխարհային հանրության կարծիքին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ցավոք, պետք է նշեմ Ղարաբաղի վերաբերյալ մի երկրի դիրքորոշումը, որը «բացարձակ հակասության մեջ է»  համաշխարհային հանրության հետ: Խոսքը Ֆրանսիայի մասին է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.