Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, Hyundai, Mazda, Nissan և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

 

Դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել 3 վարորդների, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով Mazda-ն գլխիվայր շրջվել է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.