ԵԽ-ն պահանջել է Ադրբեջանից դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից

ԵԽ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևում,  «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ, անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի ԶՈՒ-ի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժմանը՝ նշելով, որ դատապարտում են ադրբեջանական ռազմական ուժերի ներկայությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում և շարունակվող օկուպացիան․

 

Վերահաստատում են Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու՝ իր պահանջը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում Ադրբեջանը Նախիջեւանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։ Բանաձեւը շեշտադրում է, որ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը պետք է լուծվի հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ եւս մեկ անգամ վերահաստատում ԵՄ-ի միանշականակ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։

Բանաձեւն ընդգծում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.