Ադրբեջանն ակտիվորեն աջակցում է հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության օրակարգին. Ալիև

Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին:

 

Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիզամի Գյանջավիի անվան կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

 

«Խաղաղության օրակարգի հիմք հանդիսացող հիմնարար սկզբունքները և խաղաղության համաձայնագրի նախագիծը նույնպես պատրաստվել և ներկայացվել են հենց Ադրբեջանի կողմից, և մեր երկիրն ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության օրակարգին»,- Ալիևի խոսքերն է մեջբերում Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.