Վենեսուելայի նախագահը Զելենսկիին «ծաղրածու» է անվանել և «պաշտպանել» Հռոմի պապին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ծաղրածու է անվանել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասին նրա արտահայտություններից հետո։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Ավելի վաղ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ էր արել Ուկրաինային բարձրացնել սպիտակ դրոշը և սկսել բանակցությունները։

«Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում Գուայդոյին (Խուան Գուայդոն Վենեսուելայի նախկին նախագահի պաշտոնակատարն է-Խմբ.), նույն ծաղրածուն է, նույնքան կոպիտ և պարտված, որքան Գուայդոն, նույնքան վնասակար իր ժողովրդի համար, որքան Գուայդոն: Ես՝ որպես հավատացյալ մարդ, կարող եմ ամբողջ սրտով ասել, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իրավացի է: Վենեսուելան անկեղծորեն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու Պապի կոչի խոսքերին», - ասել է Մադուրոն իր «Մադուրոյի հետ +» հաղորդման ժամանակ։ 

Մեկնաբանություններ
Լրահոս