ՏԵՍԱՆՅՈւԹ. Պաշտպանության նախարարի «WhatsApp»-ով զեկուցածը Փաշինյանը հրապարակել է. սկանդալ

Այն դրվագ էր այսօրվա իր ասուլիսից, որտեղ խոսում էր ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի մասին՝ մասնավորապես նշելով.

«Նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանը ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ է։ Մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքեր ներխուժած են եղել Հայաստանի Հանրապետության տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել։ Արշակ Կարապետյանը, լինելով պաշտպանության նախարար, երկու տարբերակ ուներ. կա՛մ դրա մասին չի իմացել, կա՛մ, տեղյակ լինելով, ինձ չի զեկուցել։ Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ չեմ հանդուրժի պաշտոնում»:

Մի քանի րոպեանոց տեսանյութի վերջում Նիկոլ Փաշինյանը տեղադրել էր իր և Արշակ Կարապետյանի WhatsApp հավելվածի հաղորդագրությունը, հայատառ գրված էր Արշակ Կարապետյան, ով ձայնային հաղորդագրությամբ նախ ողջունում է Փաշինյանին և ասում, որ ամեն ինչ նորմալ է, դրանից հետո երևում էր Նիկոլ Փաշինյանի տեքստը՝ «Ո՞ւր եք։ Անպատասխանատու բան ստացվեց»։

 
 

Վարչապետի եզրահանգում- պատասխանը հետևյալն էր՝ «Լուրջ խոսակցություն պիտի ունենանք։ Պիտի բացատրություն տաք հանրային։ Ինչ է տեղի ունեցել»։

Այսպիսով, վարչապետին նախարարի կողմից WhatsAp-ով ներկայացված պաշտոնական զեկույցը գաղտնազերծված է: Փաշինյանն ապացուցեց, որ նախարարը ստում է, թեեւ Արշակ Կարապետյանն էլ իր հերթին էր ստախոս համարել վարչապետին:

Հավելենք, որ Տիկ-Տոկում հրապարակված տեսանյութը որևէ դեպքում հնարավոր չի լինի գցել մամուլի ծառայության վրա, քանզի Նիկոլ Փաշինյանի հեռախոսից կարող էր տեսանյութ տարածել միայն ինքը։

 

Այս հրապարկումից հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տագնապի մեջ են, շատերը իրենց ունեցած գրագրությունն են ստուգում՝ համոզվելու, թե հրապարակման դեպքում ինչ է իրենց սպասվում:

Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը թիմի ներսում էլի ընկավ:

Էմմա Միքայելյան

 
Video Player
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.