ՄԻՊ միջնորդությամբ ցմահ ազատազրկման դատապարտվածի բուժումը կազմակերպվել է իր նախընտրած ԲԿ-ում

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված իր հարազատն ունի առողջական խնդիր և բժշկի կողմից ցուցվել է համապատասխան բուժում։

 

Վերջինս ցանկություն է հայտնել սեփական ֆինանսական միջոցների հաշվին ցուցված բուժումը կազմակերպել իր նախընտրած բժշկական կենտրոնում։ 

 

Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր հարազատին բժշկական օգնություն տրամադրելու հարցում։

 

 Պաշտպանի հանձնարարությամբ, բարձրացված հարցի առնչությամբ անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում գրություն է հասցեագրվել պետական իրավասու մարմնին։ 

ՀՀ առողջապահության նախարարության հետ  համագործակցության շնորհիվ քաղաքացու կողմից բարձրացված խնդիրը ստացել է դրական լուծում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.