Մարտի 8-ին կանանցից գումար գանձելու, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների պատճառով 21 վարորդ ազատվել է աշխատանքից․ Հայկ Կոստանյան

Մարտի 8-ին կանանցից գումար գանձելու, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների պատճառով 21 վարորդ ազատվել է աշխատանքից։

 

Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

 

«Հարգելի գործընկերներ,

 

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 10֊ն ընկած ժամանակահատվածում 21 վարորդ ազատվել է աշխատանքից։

Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։

Ազատման պատճառներից է նաև Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, կանանցից գումար գանձելը»,- գրել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.