Դատարանը անվավեր է ճանաչել Մհեր Մկրտչյանին թատրոնից հանելու որոշումը, սակայն պաշտոնում չի վերականգնել

Դատարանը որոշել է անվավեր ճանաչել Մհեր Մկրտչյանին «Մհեր Մկրտչյանի» անվան թատրոնից հանելու որոշումը, սակայն պաշտոնում չի վերականգնել։

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը։

 

«Դատարանը «շառից փորձանքից հեռու» որոշում ա ընդունել` ինձ Մհեր Մկրտչյան թատրոնից հանելն անվավեր ճանաչել, բայց պաշտոնում չվերականգնել։ Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ պարզվեց, որ կրթություն, ամեն դեպքում, ունեմ:

 

Չեմ բողոքարկելու: Դա ավելի երկար կտևի, քան ինձ իմ սիրած աշխատանքից զրկողների անհետանալը մեր կյանքից:

Հա... Մհեր Մկրտչյան թատրոնն ինձ համար շատ անձնական հարց է` դա կապված է իմ ազգանվան հետ։

Հաճելի չի, որ հիմա Ալբերտ Մկրտչյանի բալկոնում ՔՊ երիտասարդներ են նկարվում, բայց Արցախ ենք կորցրել` բալկոնը կարևոր չի:

Վայելեք թատրոնը՝ մինչև իմ վերադարձը։ Որոշ ժամանակ անց, տենց հնարավորություն չեք ունենա:

Բալկոնները Մկրտչյանների ֆիլմերում առանձին գործող անձեր են: Շատ ավելի շնչավոր, քան դրանց վրա հիմա կանգնողները»,- գրել է Մկրտչյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.