Այն ամենը ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիային, մեզ էլ է վերաբերվում և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում է․ Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։

 

«Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան այսօր ապրում է իր բնականոն կյանքով և թվում է որ ամեն ինչ ընթհանում է նորմալ հունով, բայց այն ամենը ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը մեզ էլ է վերաբերվում և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում են:

 

Իհարկե խոսքը փակման մասին չի, այլ այսպես կոչված օպտիմալիզացման և ինչ որ տարածք հետագայում տեղափոխման, մի անգամից ասեմ որ չկա մեկը Ակադեմիայում որ համաձայն լինի այս ծրագրերին և անհասկանալի է թե առանց մեր համաձայնության ոնց պետք է իրականացնեն այդ ամենը:

 

Ակադեմիան երեկ չի ստեղծվել 80 տարվա փառապանծ պատմություն ունի, կերպարվետի Հայաստանի միակ բուհն է և արժանի չի այս վերաբերմունքին,- գրել է նա»

 

 

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.