Պուտինի անվտանգությունը հուսալիորեն ապահովված է. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունը հուսալիորեն ապահովված է, այդ թվում՝ երբ խոսքը գնում է ճանապարհորդելիս ուտելու մասին։

 

Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս մասին ասել է VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Անվտանգության ծառայությունն աշխատում է և անում է այն, ինչ պետք է ապահովի պետության ղեկավարի անվտանգությունը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի համար սննդամթերքը դրսում վերցնելը վտանգավոր է։

 

Մարտի 5-ին Պուտինը Ստավրոպոլի երկրամաս կատարած այցի ժամանակ ճաշի ժամանակ զրուցել է ջերմոցային համալիրի աշխատակիցների հետ, որտեղ Պուտինին առաջարկել են ապուր, կարտոֆիլի պյուրե և տեղական աճեցված բանջարեղեն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.