Մեր հարկային քաղաքականության, ոչ մրցունակ ենթակառուցվածքների պատճառով, ՌԴ-ից եկած շատ մասնագետներ հեռացել են ՀՀ-ից․ Խաչատուր Սուքիասյան

Ինքնազբաղի հարկի կարգավիճակը, երբ փոխեցիք, ահագին մարդ գնաց Հայաստանից։

 

Այս մասին ԱԺ-ում ՏՏ ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների վերբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

 

«Ինքնազբաղը եկել էր ՀՀ տարածք՝ անկախ մեր ենթկառուցվածքների որակից, նրանք ապրում էին այստեղ, վճարում էին բնակարանի համար, ապրելու համար, ծախս էին կատարում։ Բերեցին, խստացրեցին, սահմանափակեցին, դրանից հետո մենակ մի քանի հազար մարդ երևի դրա համար գնաց։

 

Երկար տարիներ է ես մի հարց եմ բարձրաձայնում մեր բոլոր բարեփոխիչ պաշտոնյաների առջև, ասում եմ ՀՀ-ում գեներացվում է 10 միլիարդից ավելի IT պրոդուկտ, դա ինտերնետով է տեղափոխվում։ Բայց այդ պրոդուկտը մեր համախառն ներքին արդյունքի մեջ չի ներգրավվում, որովհետև միջազգային կազմակերպությունները այլ ֆորմուլա են տալիս հաշվարկելու։ Ուզում եմ սրա մասին նույնպես մտածեք, որ հասկանանք ոնց են ներկայանալու։

Պետք է չմոռանալ՝ միջազգային կազմակերպությունները, ովքեր մասնագետներին ասացին ՌԴ-ից գնացեք ՀՀ, այդ ընթացքում զբաղված էին լավագույն մասնագետների համար Եվրոպական երկրների վիզայի, բնակարանի հարցերի կարգավորմամբ։ Մի մասը այդ պատճառով է հեռացել, բայց մնացած մեծ մասը հեռացել է մեր հարկային քաղաքականությունից, մեր ենթակառուցվածքների ոչ մրցունակ լինելուց, որոշ մասն էլ մեր եղանակային պայմաններից, գնացել են Թաիլանդ, որտեղ ավելի լավ պայմաններ կա, կենտրոններ կան, մինչև անգամ սուրճն է անվճար և այլն։

Անցյալ տարի առաջարկ եղավ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող IT կազմակերպություններին ինչ-որ գումարներ հատացնել, ասում էի մի՛ արեք, թիրախային արեք, մեզ մասնագետն է պետք, որ ՀՀ-ում լինի, կապ չունի նա ա կառույցում է, թե բ, քանի որ գեներացնողը մասնագետն է։ Դա էլ այլ կերպ արվեց»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Սուքիասյանը ընդգծեց, որ այսօր պետք է աշխատել բարձր որակավորմամբ մասնագտեներ ունենալու ուղղությամբ։

«Երկու ճանապարհ ունենք, կամ մենք ենք պատրաստում այդ մասնագետներին, կամ մյուս մասնագետներին տալիս ենք հնարավորություն, մրցունակ հարթակ, որ տեղափոխվեն ՀՀ»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.