Երևանում ավտովթարից հետո կին վարորդները վիճաբանել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 28-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ  47-ամյա Նարինե Մ․-ն  և հայտնել, որ Մեսրոպ Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկում  բախվել են իր «Range Rover» և մեկ այլ վարորդի  «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ երբ ինքն իր ավտոմեքենայի ներսում հեռախոսով խոսել է ԱՊՊԱ աշխատակցի հետ, «Լադա»-ի վարորդը քաշել և ճանկռել է իր ձեռքերը, պահանջելով դրսում խոսել, իսկ ինքը իջնելուց պատահաբար կանգնել է նրա ոտքին։

 

Կարճ ժամանակ անց ոստիկանություն ահազանգ է ստացվել «Լադա»-ի  վարորդ՝ Երևանի բնակիչ 31-ամյա Էլիզաբետ Մ․-ից, ով հայտնել է, որ «Range Rover»-ի վարորդը ոտքով հարվածել է իրեն:  

 

Ոստիկաններն ու պարեկները ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել երկու վարորդին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.