Տիեզերքում Իրան-ՌԴ ռազմական գործընկերության մասին հայտարարություններն անհիմն են. Իրանի ԱԳՆ

Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը պաշտպանական և տիեզերական ոլորտներում տեղի է ունենում միջազգային դրույթների շրջանակներում, տիեզերքում երկու երկրների համագործակցության ռազմական բնույթի մասին ամերիկյան հայտարարությունները հիմք չունեն:

 

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասուլիսի ժամանակ hայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

 

Փետրվարի 29-ին իրանցի գիտնականները ռուսական հրթիռակրի օգնությամբ ուղեծիր են դուրս բերել «Pars-1» արբանյակը:

 

Մեկնաբանելով գործարկումը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը և նրա դաշնակիցները մտադիր են արագ և կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե Իրանն ու ՌԴ-ն մեծացնեն ռազմատեխնիկական համագործակցությունը:

«Պաշտպանական և տիեզերական ոլորտներում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը հիմնված է միջազգային օրենքների, դրույթների և իրավունքների վրա և իրականացվում է երկու երկրների ընդհանուր շահերի հիման վրա։

Ոչ ոք չպետք է անհիմն կասկածներ ունենա նման համագործակցության վերաբերյալ։ Մենք վճռականորեն հերքում ենք ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները, նման արտահայտություններն անհիմն ենք համարում»,- ընդգծել է Քանանին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.