Հունաստանը կողմ է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, դեմ ենք ցանկացած ռազմական գործողության․ Նիկոս Դենդիաս

Պատմությունը միավորում է մեզ, մենք նման ողբերգության միջով ենք անցել, հալածանքների ու հետապնդումների, մեր ժողովուրդները միասին տառապել են՝ անցնելով  ցեղասպանության միջով։ Սա ստեղծել է ամուր կապեր հայերի և հույների միջև։

 

Այս մասին Հայաստանի և Հունաստանի Պաշտպանության նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Հունաստանի  ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

 

«Այսօր մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ ունենք էքսպանսիոնիզմ, միջազգային դաշնագրերի, ՄԱԿ-ի կանոնակարգերի խախտումներ։ Ամբողջ աշխարհի համայնքը պետք է ընդհանուր ճակատ ստեղծի՝ այս մարտահրավերների դեմ։ Մենք պետք է ցույց տանք, որ պատրաստակամ ենք կոնֆլիկտների առաջացումը կանխելու համար։

 

Այսօր մեր քննարկումների ընթացքում տարբեր գործնական եղանակներով  քննարկեցինք երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները։ Քննարկումներ ենք ունեցել երկկողմանի ռազմական ու տեխնիկական համագործակցության ուղղությամբ։ Ստորագրել ենք ռազմական համագործակցության ծրագրեր, որոնք կսերտացնեն երկու երկրները միջև համագործակցությունը ԶՈւ-ի ոլորտում։ Նախատեսում ենք հաջողված, նորարարական  ձեռքբերումներ՝ նորարար պաշտպանության ոլորտում

Մենք գտնում ենք, որ կարևորագույնը խաղաղությունն է։ Հունաստանը կողմ է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը»,- ասաց  Նիկոս Դենդիասը»,- ասաց Նիկոս Դենդիասը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.