Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ լրացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծննդյան 70-ամյակը:

 

«Փաստի» դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, նրան շնորհավորել է նաև Նիկոլ Փաշինյանը:Ի դեպ, նշենք, որ վերջինս անցած տարի ևս շնորհավորել էր Էրդողանի ծննդյան օրը: Սակայն եթե 2023-ին շնորհավորանքն ուղարկվել էր, այսպես ասած, միջնորդավորված, ապա այս տարի՝ դիվանագիտական փոստով:

 

Ի դեպ, հավելենք, որ անցած տարի Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել և շնորհավորել էր Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանն էլ շնորհավորել էր Փաշինյանին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.