«Mercedes»-ը բախվել է քարերին և հողաթմբերին՝ հայտնվել դաշտում․ հայր և որդի տեղափոխվել են հիվանդանոց

Փետրվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաներում Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Արայիկ Ն․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

 
 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արայիկ Ն․-ն և նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական  կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.