Թագուհի Թովմասյանի պաշտոնանկությունն ապօրինի էր, Հարությունյանի նկատմամբ խայտառակ վարք է դրսևորվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի եւ կայքի ներկայացումը, որի ընթացքում բավականին ուշագրավ հայտարարություններ են հնչել:

 

Չնայած ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը եւ նրա ամուսինը` Տիգրան Եգորյանը, երդվյալ նիկոլականներ են, սակայն Հակոբյանը տհաճ իրավիճակում է դրել ՔՊ թիմին: Նա իր ելույթի ժամանակ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ասել է, որ անթույլատրելի էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելը:

Նաեւ հիշատակել է ԱԺ-ում ՔՊ-ի կողմից Կոռուպցիայի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին չվերընտրելու եւ ճնշումների ենթարկելու դեպքը՝ դա եւս համարելով անընդունելի վարք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ եւ ՆԳ փոխնախարարները, մի խումբ ՔՊ-ական պատգամավորներ լուռ լսել են ու չեն արձագանքել այս քննադատություններին: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ այլ դիվանագետներ: Մեզ պատմեցին, որ նրանք գլխով հավանության նշաններ են արել այդ քննադատությունների ժամանակ»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.