Երևանում բախվել է 3 մեքենա․ խցանումը հասնում էր մոտ 2 կմ-ի

Այսօր՝ փետվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 11:40-ի սահմաններում Անաստաս Միկոյան 79 հասցեի դիմաց բախվել են Toyota, Honda, և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները:

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  

 

Վթարի հետևանքով ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով էլ խցանումը հասնում էր մոտ 2 կմ-ի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.