Երևանում անչափահաս տղան, չունենալով վարորդական իրավունք, «Nissan»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և բախվել 4 մեքենայի

Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 17։10-ի սահմաններում Գյուրջյան փողոցում 18-ամյա Տիգրան Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan X-Trail», «Toyota Camry», «Ford», «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.