Պատերազմի ժամանակ վնասված տեխնիկայի գումարը նոր են փոխհատուցում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պատերազմի ժամանակ վնասված տեխնիկայի գումարը նոր են փոխհատուցում: ՀՀ ՊՆ-ն դիմել է կառավարությանը՝ կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ-ին 75 մլն դրամ հատկացնելու հարցով։ Բանն այն է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ տարբեր ֆիզիկական ու իրավաբանական անձանցից, ըստ ՊՆ-ի, վերցվել են տրանսպորտային միջոցներ, որոնք վնասվել կամ ոչնչացվել են։

 

Ըստ նախագծի՝ խոսքը 52 ֆիզիկական ու իրավաբանական անձի պատկանող 52 տրանսպորտային միջոցի մասին է, որոնցից 6-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում եւ առկա չէ, իսկ 46-ը վնասված վիճակով վերադարձվել է սեփականատերերին եւ կարող է օգտագործվել նպատակային նշանակությամբ»:

 

Մանրամասները՝ այստեղ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.