ԵՄ-ն Մեդվեդևին «ուղարկում» է հոգեբուժարան

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով հայտարարեց Կիևը գրավելու անհրաժեշտության մասին, քանի որ այս քաղաքը, իբր, «վտանգ է ներկայացնում» Ռուսաստանի գոյությանը, պետք է դիմի հոգեթերապևտի օգնությանը, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն։


Նրա խոսքով, ԵՄ-ն սովորաբար չի մեկնաբանում «այն մարդկանց տարօրինակ հայտարարությունները, ովքեր հուսահատորեն փորձում են ուշադրություն գրավել, հատկապես, եթե նրանք միշտ երկրորդ համարն են»։

«Չնայած լավ է, որ տվյալ անհատը հրապարակայնորեն հեռարձակում է իր ախտորոշումն իր հոգեկան առողջության հետ կապված, այստեղ միակ բանը, որ կարելի է խորհուրդ տալ՝ դիմել մասնագետի խորհրդատվությանն ու օգնությանը», - ասել է Ստանոն:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.