Չարենցավանի արագաչափի մոտ բախվել է 2 մեքենա

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում՝ Չարենցավանի արագաչափի մոտ բախվել են Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.