Բախվել են BMW-ն, Opel-ը «ԳԱԶ 2410»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա վիրավոր. Shamshyan

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ջրարբի գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 58-ամյա Հրահատ Խ.-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի և 24-ամյա էրիկ Գ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Opel-ը առաջ է ընթացել և բախվել ճամփեզրին կայանված՝ Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Վլադիմիր Բ.-ին պատկանող BMW մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Տիգրան Տ.-ին պատկանող «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով վարորդներից Հրահատ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.