Մարզաշխարհում մերոնք Հայաստանը հարգել տվեցին․ Գագիկ Ծառուկյան

Ես հպարտ եմ, որ մեր մարզիկները կարողացան այս դժվար պահին մեր ժողովրդին ուրախության և հպարտության րոպեներ պարգևել։

 

Ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ շնորհավորելով  ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանին  և փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին։

 

«Օրեր շարունակ մեր փառահեղ մարզիկներն ապահովել էին հանրային համերաշխություն, և անկախ քաղաքական ու այլ տարբերություններից, անկախ նրանից, թե հայը աշխարհի որ ծայրում է, բոլորս հայ էինք, բոլորս միասին հուզվում և ուրախանում էինք, և բոլորս հպարտ էինք մեր մարզիկների հաղթանակներով։

 

Մարզաշխարհում մերոնք Հայաստանը հարգել տվեցին։ Եվ այդպես հնարավոր է բոլոր ոլորտներում»,- գրել է Ծառուկյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.