«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի անցկացման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել

ՀՀ կառավարությունը փետրվարի 15ի նիստում կայացրած որոշմամբ հավելյալ 64 մլն դրամ է հատկացրել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի, խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարերի և ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև ռազմամարզական խաղերի անցկացման նպատակով:

 

Նախատեսվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերն անցկացնել միայն դպրոցականների շրջանում՝ երկու օր տևողությամբ (գիշերակացով): Հավելյալ կանցկացվեն համայնքային և մարզային փուլեր, մասնակից դպրոցներին կտրամադրվեն թենիսի սեղաններ, երկու տարիքային խմբերի 1-ից 3-րդ տեղերը գրաված դպրոցները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և թիմերի անդամներն էլ կստանան դրամական պարգևներ:

 

Նշենք՝ 2023 թվականին անցկացվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» խորագիրը կրող 6 մարզական մասսայական միջոցառումներ, որոնց մասնակցել են հանրության տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ (դպրոցահասակ երեխաներ, 18-40 տարեկան տղամարդիկ և կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ և կանայք, ուժային կառույցների ներկայացուցիչներ):

 

Մրցաշարերի անցկացման համար նախատեսվող հավելյալ գումարի տրամադրումը հնարավորություն կտան խթանելու զանգվածային մարզական միջոցառումներին աշակերտների, սիրողական մարզիկների, ուժային կառույցների ներկայացուցիչների հետագա մասնակցության ապահովումը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.