Արմավիրում բախվել են մարդատար ГАЗель-ն ու Mercedes-ը. վերջինն էլ բախվել է երկաթե սյանը. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

 

Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահներ փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 30-ամյա Սևակ Ս.-ի վարած Mercedes մակնիշի և 47-ամյա Ալիկ Հ.-ի վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 1 հոգի, ով Արմավիրի մարզի բնակիչ 82-ամյա Ռուզաննա Պ.-ն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

 

Բախման հետևանքով Mercedes-ն էլ առաջ է ընթացել ու բախվել է երկաթե սյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.