Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ փետրվարի 19-ին, Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս եկան 2 ներկայացուցիչ՝ 87 կգ քաշային Տաթև Հակոբյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը:

 

Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց  ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալը։

 

Ավելի վաղ Սամվել Գասպարյանը դարձել էր ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր։

 

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.