Ողբերգական ավտովթար՝ «խաչի կալցևոյում»․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Այնթապ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Նուբարաշեն-Մասիս շրջանաձև խաչմերուկում, խաչի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Skoda» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

 

Բժիշկները տեղում արձանագրել են այդ 2 քաղաքացու մահը, իսկ վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.