Ապրե´ս Արսեն ջան, որ հաղթանակի այս ցնծությունը պարգևեցիր համայն հայությանը. Գագիկ Ծառուկյան

Րոպեներ առաջ մեր տաղանդավոր մարզիկ Արսեն Հարությունյանը 10:0 հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին, դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն:
Գոտեմարտը տևեց ընդամենը 52 վայրկյան:
Որպես ՀԱՕԿ նախագահ ու որպես հայ ես անասելի հպարտ եմ Արսենի այս փայլուն հաղթանակի համար: Ապրե´ս Արսեն ջան, որ հաղթանակի այս ցնծությունը պարգևեցիր համայն հայությանը: Ասել ու նորից եմ ասում` հենց այս հաղթանակներով է շտկվելու հայի կոտրված մեջքը, հենց նման կերպով ենք մենք աշխարհի գերհզորների հետ մրցապայքարի դուրս գալու ու արժանապատիվ հաղթանակ տոնելու:
Շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ հաղթանակի առթիվ: Աստված պահապա´ն մեր բոլոր մարզիկներին...
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.