Քաղաքում էլեկտրաէներգիայի 4 ժամից ավելի վթարային անջատման դեպքում, սպառողին ՀԷՑ-ը պետք է վճարի մինչև 2,500 դրամ

էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման ժամկետների խախտման դեպքում սպառողներին վճարվող տույժերի վերաբերյալ:

 

Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

 

Սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում ՀԷՑ ՓԲԸ-ն այն պարտավոր է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան`

 
  • քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 4 ժամում,
  • գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 8 ժամում,
  • քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս` 12 ժամում,

Բաշխողը վճարում է տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2,500 դրամը։

Բաշխողը տույժ չի վճարում, եթե խախտումը հետևանք է ֆորս մաժորի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.