Հանրապետության հրապարակում` Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ, բախվել են Honda-ն ու Opel-ը, վերջինը հայտնվել է մայթին

Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 20։00-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակում՝ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ բախվել են Honda և Opel մակնիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan.com-ի տվյալներով,  վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.