Երևան-Սևան ճանապարհին բախվել են «VAZ»-ն ու «Volkswagen»-ը․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 13-ին, ժամը 19։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

 

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ․ Փ․, ծնված 1996 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Փ․-ն (ծնված 1964 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իսկ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.