Բաժին : Աշխարհ/Տարածաշրջան
Ֆրանսիացին ստեղծել է լուցկու հատիկներից ամենաբարձր «Էյֆելյան աշտարակը», սակայն Գինեսի գիրքը հրաժարվել է գրանցել ռեկորդը
Ֆրանսիացին, որը վերջին 8 տարին անցկացրել է ավելի քան 700,000 լուցկու հատիկով Էյֆելյան աշտարակի` ավելի քան 7 մետր բարձրությամբ կրկնօրինակը ստեղծելով, հեղինակավոր Գինեսի ռեկորդների գրքի կողմից նմուշի գրանցման մերժում է ստացել: Պատաճաբանությունը եղել է այն, որ ֆրանսիացին «սխալ» լուցկու հատիկներ է օգտագործել:
Այսպիսով, 47-ամյա Ռիշար Պլաուդը զրկվել է Գինեսի ռեկորդների գրքում իր անունը հիշատակելու հնարավորությունից՝ թեպետև տղամարդը կառուցել է լուցկու հատիկներով աշխարհի ամենաբարձր «Էյֆելյան աշտարակը»:
Նա սկսել է բարդ մոդելի վրա աշխատել 2015 թվականին և վերջին 8 տարվա ընթացքում մոտ 4200 ժամ է տրամադրել այս գործին՝ սոսնձելով 706,900 լուցկու հատիկ: Բայց արդյունքում Պլաուդն իմացել է, որ Էյֆելյան աշտարակի իր մոդելը Գինեսի ռեկորդների գրքում չի կարող գրանցվել:
«Դա հիասթափեցնող է, անհասկանալի և ոչ այնքան ազնիվ խաղ», - ասել է ֆրանսիացին։
Պլաուդի Էյֆելյան աշտարակը տեսանելիորեն ավելի բարձր է, քան ներկայիս Գինեսի ռեկորդակիր աշխարհի ամենամեծ լուցկու հատիկներով Էյֆելյան աշտարակը, որը 6,53 մետր բարձրությամբ մոդել է՝ կառուցված լիբանանցի Թուֆիկ Դահերի կողմից 2009 թվականին:
Տարբերությունն այն է, որ Պլաուդն օգտագործել է դյուրավառ գլխիկները հեռացված լուցկու հատիկներ: