Շատ պատմելու բան ունեմ, Ար... Արա Մարտիրոսյանի մահից մեկ ամիս է անցել

Երիտասարդ երգիչ Արա մարտիրոսյանի անժամանակ մահվանից մեկ ամիս է անցել։ Նրա մենեջեր Լիլիթ Գալստյանն այդ կապակցությամբ ինսթագրամի սթորի բաժնում Մարտիրոսյանի մասնակցությամբ հիշողություն դարձած տեսանյութեր, լուսանկարներ է հրապարակել։

«Կարոտում եմ... շատ պատմելու բան ունեմ, Ար»,-դրանցից մեկին կից գրել է Լիլիթը։

 
 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին կյանքից անժամանակ հեռացավ սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը։ «Նաիրի» ԲԿ-ից հայտնել են, որ երգիչը հիվանդանոց է տեղափոխվել սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ,  ծայրահեղ ծանր վիճակում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.