Հիփոթեքային վարկ ունեցողների և նոր վերցնողների համար ինչպե՞ս կգործի եկամտահարկի վերադարձի համակարգը․ Բաբկեն Թունյանի պարզաբանումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել հիփոթեքային վարկ ունեցողների համար․

 

«Այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն հիպոթեկային վարկ և միացել են եկամտային հարկի հետ վերադարձի համակարգին,

 

Ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք հիպոթեկային վարկ կվերցնեն և կմիանան եկամտային հարկի հետ վերադարձի համակարգին (Երևանում կարող են միանալ մինչև այս տարվա վերջ),

 

Այս մարդկանց համար ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ. նրանք կշարունակեն ետ ստանալ եկամտահարկը՝ վարկային պայմանագրի գործողության ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.