ՔՊ-ականները «չափերն անցե՞լ» են, հարստացել մեծ տեմպերով. Փաշինյանը նրանց զգուշացրել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի ներսում կոռուպցիայի դեմ պայքար է սկսել, թիմակիցներին նախազգուշացում է տվել՝ ով համարձակվի ներգրավվել կոռուպցիոն որեւէ գործարքի մեջ, ամենայն խստությամբ պատժվելու է:
Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով նիստեր է անում ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

 
 

Այս շաբաթվա ընթացքում ամեն օր վարչության փակ նիստեր եղան, իսկ հինգշաբթի էլ տեղի ունեցավ հանդիպում կուսակցության նախաձեռնող խմբի հետ. այն, ի տարբերություն վարչության նիստի, ավելի լայն կազմով է անցնում:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, թիմակիցների հետ այս հանդիպումներն ու կուսակցական նիստերն իսկական դասախոսության ֆորմատով են անցնում: Նիկոլ Փաշինյանը որոշել է իր թիմակիցներին «դաստիարակել» կուսակցության գաղափարներին ու սկզբունքներին հավատարիմ:
Բացի սա, թիմակիցների հետ հանդիպումներին Նիկոլ Փաշինյանի մյուս սիրելի թեման կոռուպցիան է:»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.